|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատրաստվում է նրան հայտնել, որ նա հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։
«Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Գորիս խոշորացված համայնքում 18 ընտրատեղամասից 15-ից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 4867 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 2643 ընտրող։
Նշենք, որ այս պահին Առուշ Առուշանյանը կալանավորված է:
Տես նաև՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է Շուռնուխում եւ Բարձրավանում:
Տես նաև՝ Նոր ընտրական արդյունքներ Գորիսից. «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է: