կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 15:48
Քաղաքական

Ակնհայտ հանցագործության փաստերը պետք է քննվեն, և որևէ ինդուլգենցիա այստեղ չպետք է լինի․ Ռ Քոչարյան

«Եթե կա առերևույթ հանցագործություն, ուրեմն մարդիկ պետք է պատասխան տան: Ակնհայտ հանցագործության փաստերը պետք է քննվեն, և որևէ ինդուլգենցիա այստեղ չպետք է լինի: Բայց վենդետան և արդարադատությունը պետք է տարանջատենք: Ես հիմա շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է պետք փոխել քրեակատարողական հիմնարկներում: Հնուց մնացած տարբեր ինստրուկցիաներ կան, որ դրանց իմաստը չես հասկանում։ Ինչո՞ւ փաստաբաններն առաջին հերթին լուրջ պայքարի մեջ մտան։ Դուք առաջինն եք տեսել ձեր մասնագիտությանը սպառնացող վտանգը։ Դուք առաջինը տեսաք պայմանավորվող փաստաբանությանը վերադառնալու վտանգը, իսկ դա, ենթադրում եմ, որ անընդունելի էր ձեզ համար։ Շատ լավ եք պայքարել։ Փաստաբանական ինստիտուտը ամենակայացածն է այսօր, ամենադիմակայողը։ Գործող օրենսդրությամբ, դատական համակարգն իրականում լուրջ պաշտպանված է։ Իշխանությունը սկսեց խոսել վեթինգից, որովհետև օրինական այլ ճանապարհ նրանք չէին տեսնում։ Ավելի շուտ դատավորների անձի խնդիր էին նրանք տեսնում, այլ ոչ թե համակարգի։ Նոր Սահմանադրությունն ավելի շատ է պաշտպանում դատական համակարգը, քան իմ ժամանակ ընդունվածը։ Բայց անձինք պատրաստ չէին այդ անկախությունը կիրառել և այդ տրամաբանությամբ առաջ շարժվել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ: