Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի հանգամանքները և բանակցային գործընթացի հանգամանքները ամբողջական, լիարժեք պետք է ենթարկվեն քննության՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ։
«Եվ ուզում եմ, որ սա նաև լինի մեր նախընտրական պարտավորությունը, որ մենք այդ օրակարգը ընդունում ենք՝ բոլոր հնարավոր մանրամասներով։ Ով անհրաժեշտ է՝ պետք է հարցաքննվի, ես պատրաստ եմ, որովհետև ես գիտեմ, որ թաքցնելու որևէ բան չունեմ և չի կարող լինել այդպիսի բան։ Եվ եկեք պայմանավորվենք, որ դա պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքներից մեկը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ պատգամավորը հարցում նշել էր, որ մեր երկրի քննիչ հանձնաժողովները արդյունավետ չեն գործում, որովհետև մեզ մոտ քննիչ հանձնաժողովը ոչ միայն հիմնականում բաղկացած է իշխանական պատգամավորներից, իրավունք ունի բացաձակապես միայն հարցումներ ուղարկելու և հրավիրելու պաշտոնատար անձանց, այլև որևէ պատասխանատվություն հարցին չպատասխանելու, անպատշաճ պատասխանելու և չներկայանալու համար չկա։
Նա ընդգծել էր, որ այլ երկրներում նմանատիպ հանձնաժողովներում իշխանական պատգամավորներ չեն լինում, և ընդգրկված են լինում նաև ոստիկանական ուժեր։
Փաշինյանն ասաց, որ ֆորմատը կարևոր է։
«Մթնոլորտն էլ է կարևոր։ Օրինակ, նոյեմբերին, եթե որոշեինք, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է ձևավորվում․ բազմաթիվ հանգամանքներ չէին բացահայտվի»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․