|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Մենք գտնվում ենք Ֆիզուլի-Շուշա մայրուղու շինարարական գոտում. Արցախից բռնազավթված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում լրագրողների հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
Թուրք նախարարը նշել է, որ երեկվանից հանդիպումներ է ունենում Ադրբեջանում։ «... Ապագայում մենք, ինչպես նախկինում, «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի ներքո, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կուտակված փորձի շնորհիվ, կվերակենդանացնենք Ղարաբաղը: Տրանսպորտային ենթակառուցվածքը, որը ստեղծվում է այստեղ՝ երկաթուղիները և ցամաքային ճանապարհները, շատ կարևոր են Թուրքիայի համար: Հուսով ենք, որ աշխատանքներն այստեղ կավարտվեն որքան հնարավոր է շուտ: Մենք կնպաստենք այս գործընթացին: Երկու եղբայրական երկրները խոշոր ծրագրեր են իրականացնելու նաև այս ոլորտում»,- ասել է նա։