կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 22:50
Տարածաշրջան

Ապրիլի 24-ին իրենք նվագելու են, իրենք պարեն. Էրդողանը` Հայաստանի միջոցառումների մասին

Ապրիլի 24-ին իրենք նվագելու են, իրենք պարեն. Էրդողանը` Հայաստանի միջոցառումների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության միջոցառումների մասին հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

«Հայաստանը Ապրիլի 24-ին կայանալիք` Գալիպոլիի մեր միջոցառումներն այնպես է ներկայացնում, ասես դրանք որպես հակահարված ենք անում: Մենք նման խնդիր չունենք: Ինչ ուզում են, թող խոսեն այնտեղ: Ապրիլի 24-ին Թուրքիա ժամանած ավելի քան հարյուր երկրի նախագահներ, վարչապետեր, նախարարներ, դեսպաններ լավ տեսնելու են, թե այստեղ ինչ է կատարվում»,-  ասել է Էրդողանը:

 

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի ուղերձին` նա ասել է. «Չեմ ցանկանա նման բան լսել հարգելի Օբամայից: Նման բան էլ չեմ ակնկալում: Հայտնի է Թուրքիայի դիրքը ԱՄՆ-ի համար»:

 

Էրդողանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում կայանալիք միջոցառումներին:

 

«Ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն: Խոսելու են և վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի հասցեին: Մենք էլ նույն օրը հավաքվելու ենք Չանաքքալեում, սակայն մեր օրակարգում Հայաստանը չկա: Վաղը` ապրիլի 23-ին, Ստամբուլում մենք խոսելու ենք աշխարհի խաղաղության մասին, մեր տարբերությունը սա է»,- ասել է նա:

 

Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձին ևս անդրադառնալով` Էրդողանն ասել է. «ԵՄ-ն ոչ միայն մեզանից հետ է, այլև շատ ավելի հեռու: Վերջին հայտարարության մեջ ասում են` արխիվները պետք է բացվեն: Ես 12 տարի է՝ ասում եմ, որ դրանք պատրաստ ենք բացել ամեն պահի: Կա'մ սրանք ականջ ունեն, չեն լսում, կա'մ էլ ուրիշ բաներով են զբաղված: Մենք պատրաստ ենք բացել այդ արխիվները, եթե Հայաստանն էլ  արխիվ ունի,  թող ինքն էլ բացի»: