Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիան որոշել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին հիմնել ռազմածովային բազա։ Թուրքիայի ռազմածովային ուժերի պատվիրակությունը Հյուսիսային Կիպրոսի ափերին մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց վերաբերյալ համապատասխան եզրակացություններն ուղարկվել են Թուրքիայի կառավարությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես` ուսումնասիրվել է, թե հատկապես որ մասում է նպաստավոր հիմնել ռազմաբազա և դրա շինարարության արժեքը ինչքան կկազմի։ Նախատեսվում է, որ ռազմածովային բազան կընդգրկի 280 000 քառ.կմ ջրային տարածք։
Ռազմաբազան հագեցված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով։ Այնտեղ կկայանվեն Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող տարբեր տեսակի ռազմանավեր, սուզանավեր, կորվետներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ։
Կիպրոսում ռազմաբազա հիմնելու առաջարկն արվել է դեռևս օգոստոսին Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարությանն ուղղված առաջարկության մեջ ասվում է, որ ստեղծվելիք ռազմաբազան ամրապնդելու է Հյուսիսային Կիպրոսի և Թուրքիայի դիրքերը Միջերկրական ծովում։ Նշվում է, որ դրանով կանխվելու է «ծովի էներգետիկ պաշարներով հարուստ տարածքների օկուպացումը այլ երկրների կողմից»։ Ռազմաբազայի առկայությունն ամրապնդելու է նաև Հյուսիսային Կիպրոսի դիրքերը կիպրոսյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացում։