|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Այդ մասին գրում է Mercadodofutebol-ը։
Հայ կիսապաշտպանը պայմանագրով կապված է «Ռոմա»-ի հետ մինչև հունիսի 30-ը, և հնարավոր է, որ նա չմնա իտալական ակումբում, քանի որ նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով, որի գլխավորությամբ բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում անգլիական ակումբում։ Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում հռոմեական թիմը կգլխավորի Մոուրինյուն։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբը․ Դորտմունդի «Բորուսիա» վերադարձը կընկալվի որպես դրական պահ մարզիկի համար: Երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստի հարաբերությունները գերմանական ակումբի հետ շատ ջերմ և հետաքրքիր են եղել․ նա 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
Աղբյուրը նաև նշում է, որ եթե Մխիթարյանը վերադառնա Դորտմունդ, կրկին հնարավորություն կունենա հանդես գալու եվրոպական մրցասպարեզի ամենաբարձր մակարդակում։
Ավելի վաղ լրագրող Նիկոլո Շիրան հայտնել էր, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը:
Աղբյուր ArmSport.am