Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988 թ․-ին, երբ սկսվեց հայոց ազգային-ազատագրական պայքարը հանուն Արցախի, ադրբեջանցիները, հղում անելով առկա ժողովրդագրական վիճակին, հակափաստարկում էին, որ եթե այդպես է, ապա իրենք էլ կարող են ինքնորոշվել Զանգիբասարի (Մասիս) և Բասարգեչարի (Վարդենիս) տարածքներում։ Զուտ ֆորմալ ձևականության ու «չեզոք արդարության» տեսանկյունից նրանք ճիշտ էին։ Բայց մենք ուժով մե՛ր ճիշտը պարտադրեցինք։ Այս մասին գրել է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Կապիտուլյանտը 2 տարի ջլատեց, ապա ոչնչացման տարավ մեր ուժը՝ մեր բանակը՝ թույլ տալով, որ ադրբեջանցիներն ուժով պարտադրեն իրե՛նց ճիշտը։ Հայոց սահմաններն Ակնա-Աղդամից ու Մեխակավան-Ջաբրայիլից հասան Շուռնուխ ու Մեծ Իշխանասար, և նույն նահանջը գրանցվեց նաև պահանջների դաշտում։ Եթե մինչև պատերազմն ադրբեջանցիները պահանջում էին միայն «7 շրջանը», հիմա 1988 թ․-ի տրամաբանությամբ խոսում են դեպի նախկին ՀԽՍՀ ադրբեջանաբնակ վայրեր իրենց վերադարձի մասին…
Կապիտուլյանտը մեզ հետ շպրտեց 1988 թ․-ի ելման դիրքեր՝ է՛լ ավելի անբարենպաստ ժողովրդագրական վիճակով։ Նա թուրքական գործակալ է, որովհետև արեց այս ամենը քայլերով և խոսքով էլ շարունակում է ադրբեջանցիների շահերն սպասարկող թեզեր ասել, այդ թվում՝ խոսելով մինչև 1988 թ․ Արցախում բնակված ադրբեջանցիների մասին այնպես, ինչպես խոսել և խոսում են ադրբեջանցիները` «բա էդ 88 թվականին Արցախից հեռացած ադրբեջանցի բնակաչությունը բնակչությո՞ւն էր, թե՞ չէ»։
Հայոց հողի վրա թուրքական գործակալների ճակատագիրը եղերական մահն է»։