կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-06 14:40
Հասարակություն

Հայ բժիշկը եղերական ու բարբարոս ձևով սպանվել է թուրք սպայի և զինվորների ձեռքով

Հայ բժիշկը  եղերական ու բարբարոս ձևով սպանվել է թուրք սպայի և զինվորների ձեռքով

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Լութֆի Հալեպլյանի պատմությունը

1882թ., Այնթապ

Հայ բժիշկ Լութֆի Հալեպլյանը եղել է ՀՅԴ անդամ: 1914 թ. ամռանն Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և, ուղարկվելով Երզնկայի շրջան, նշանակվել Քեոփրյու քեոյի մոտակայքում բացված Մեզեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ: 1915 թ. ձերբակալվել է, բանտարկվել ու աքսորվել: 1915 թ. հուլիսի սկզբներին Կարինից Երզնկա ընկած ճանապարհին, Բաբերդ չհասած, Մուշի Քոբ (Կոպ) լեռան ստորոտին, 32-րդ զորաբաժնի սպա Մեհմեդ Ալիի հրամանով, իրենց ընկերակցող թուրք սպայի և թուրք զինվորների ձեռքով եղերական ու բարբարոս ձևով սպանվել է բժիշկ Հովհաննես Թերզյանի հետ միասին:

 

Գրվել է նաև Հալապլյան, Հալեպյան:

 

Ծնվել է 1882/84 թ., Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում՝ հայ ավետարանական Հարություն և Լուսիա Հալեպլյանների ընտանիքում:

 

Լութֆին ավարտել է Այնթապի առևտրականների նախակրթարանը:

 

1902 թ. ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական:

 

1907/09 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը:

 

1907 թ. վերադարձել է Այնթապ և ծնողներին կարճատև այցելելուց հետո մեկնել Մելիտինե (Մալաթիա) ու բժիշկ աշխատել:

 

Լավ տիրապետելով թուրքերենին, շահել է նաև թրքուհի հիվանդների համակրանքը:

 

1911 թ. գերմանական վաճառականական մի ընկերության խնդրանքով մեկնել է Գերմանիա և Բեռլինի հիվանդանոցներում հմտացել վիրաբուժության մեջ, պատրաստվել վերադառնալ ու վիրաբույժ աշխատել Կարինում բացվելիք գերմանական հիվանդանոցում:

1913 թ. վերադարձել է Այնթապ և շարունակել զբաղվել բժշկությամբ:

 

Եղել է ՀՅԴ անդամ: 1914 թ. ամռանը Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և, ուղարկվելով Երզնկայի շրջան, նշանակվել Քեոփրյու քեոյի մոտակայքում բացված Մեզեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ:

 

1915 թ. ձերբակալվել է, բանտարկվել ու աքսորվել:

 

1915 թ. հուլիսի սկզբներին Կարինից Երզնկա ընկած ճանապարհին, Բաբերդ չհասած, Մուշի Քոբ (Կոպ) լեռան ստորոտին, 32-րդ զորաբաժնի սպա Մեհմեդ Ալիի հրամանով, իրենց ընկերակցող թուրք սպայի և թուրք զինվորների ձեռքով եղերական ու բարբարոս ձևով սպանվել է բժիշկ Հովհաննես Թերզյանի հետ միասին:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 185–187: