|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իշխանության տեռորն անգամ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից, մոլեռանդ աթեիստ Հովիկ Աղազարյանին է տարել սրբազանների դուռը։ Սրբազաններին այցելած մեկը երեկ մեզ պատմեց, որ Աղազարյանն էր իրենից առաջ այցելել երկու սրբազաններին՝ «ԱԱԾ պադվալում»։ Ընդ որում, սա առաջին այցը չէ, նախկինում քանիցս այցելել է Միքայել սրբազանին, իսկ երեկ՝ ե՛ւ Միքայել, ե՛ւ Բագրատ սրբազաններին։
Հիշեցնենք, որ երբ դեռ Աղազարյանը ՔՊ-ական էր, ակտիվորեն քննադատում էր Սրբազան շարժումը, այժմ, փաստորեն, իր աջակցությունն է հայտնում իշխանության կողմից հալածվող հոգեւորականներին։ Մեր աղբյուրը պատմեց նաեւ, որ երեկ սրբազանների հանդիպումը տեղի չի ունեցել նրանց խցում՝ պատգամավորներն իրավունք ունեն կալանավորվածների կեցության պայմաններին ծանոթանալ, ուստի նրանց ուղեկցում են խուց։ Երեկ տեսակցությունները կայացել են առանձնացված սենյակում, քանի որ Արշակ սրբազանին տեղափոխել են սրբազանների խուց, իսկ նրան զրկել են տեսակցություններից։