|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 25-ին իր անդրանիկ նիստը գումարեց Արցախի երիտասարդական խորհուրդը:
Արցախի երիտասրդական խորհուրդը ձևավորվել է Արցախի երիտասարդական համաժողովի արդյունքում, որը կազմակերպվել էր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության կողմից սույն թվականի մայիսի 9֊ին:
Խորհրդին անդամակցող՝ Արցախում գործող 34 ՀԿ-ներ, երիտասարդական միություններ ու կրթական հաստատությունների ուսանողական խորհուրդներ այսօր կյանքի կոչեցին խորհրդի գործադիր կոմիտե՝ կազմված յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը պետք է հետամուտ լինի խորհրդի որոշումների կատարմանը:
Խորհրդի անդրանիկ նիստում օրակարգային հարց դարձան Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի վերաբերյալ վերջերս հայտնի դարձած գաղտնի փաստաթուղթն ու դրանում պարունակվող այն սպառնալիքները, որոնք վտանգում են ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը:
Հարցի վերաբերյալ քննարկումների արդյունքում խորհուրդը որոշում կայացրեց. «Հանձնարարել խորհրդի գործադիր կոմիտեին՝ դիմել ԱՀ իշխանություններին և պատասխանատու պաշտոնյաներին՝ վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակավ հայտնելու համար»:
Մասնակիցները իրենց մտահոգությունն հայտնեցին առ այն, որ մինչ օրս ԱՀ իշխանությունները այս հարցի կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, որն ուղղակի վտանգի տակ է դնում Արցախի Հանրապետության ապագան ու ճակատագիրը:


