|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա. տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
Այստեղ առաջին փուլով կառուցվել է 10 երկսենյականոց տուն, որոնցից 2-ը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ, տրամադրվել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մնացածը` վերաբնակիչներին՝ նախկին ղազանչեցիներին։
Օրերս նոր գյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ դրվեցին նաեւ 24 բնակելի տների հիմքեր: Նոր տներից 10-ը 3-սենյականոց կլինեն, իսկ մնացածը՝ 2. տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Հետագայում նախատեսվում է նաեւ 50 տեղանոց մանկապարտեզ կառուցել, համայնքային կենտրոն եւ եկեղեցի։