Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի աշխատողներին դասավանդելու են ռուսերեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին։
Երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտնել է, որ պետության բոլոր ուսումնական հաստատություններում, որտեղ պատրաստվում են զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներ, ռուսաց լեզվի ուսուցումը դարձել է պարտադիր:
Նա նաև նշել է, որ տեղի բնակիչները սիրում են ռուսախոս զբոսաշրջիկներին: «Միայն անգլերեն իմանալը բավարար չէ, պետք է սովորել ռուսերեն և երրորդ լեզու»,- ասել է նախարարը:
Մայիսի 24-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան առաջարկել է Ռուսաստանին՝ վերսկսել թռիչքները կուրորտային քաղաքների հետ: Նաև՝ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել PCR թեստի արդյունքների պարտադիր տրամադրումը: Պարզաբանվում է, որ որոշումը կապված է համաճարակի դեմ Ռուսաստանի հաջող պայքարի հետ:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ թռիչքները սահմանափակվում են մինչ հունիսի 1-ը՝ կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: