|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ թեթեւացնելու նպատակով կրթության եւ գիտության նախարարությունը համաձայնել է Երեւանի քաղաքապետի առաջարկին` ԿԳՆ ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում եւս փոխել աշխատանքային ժամերը: Այսօր այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս քայլով մենք փորձում ենք օգնել քաղաքապետին ու քաղաքին, որպեսզի մեր քաղաքն ավելի ազատ շնչի առավոտյան ժամերին, մարդիկ ավելի հեշտ հասնեն աշխատանքի եւ տրանսպորտային կուտակումներ ժամը 9-ի սահմաններում չլինեն»,- նշեց նախարարը:
Այսպիսով` սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 8:30-ին, իսկ պետական բուհերում` ժամը 9:30-ին: