Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նշեց, որ այս նախագծով մի խնդիր է լուծվում, որ որևէ մեկը չխուսափի ծառայությունից, և պատշաճ կադրային քաղաքականություն վարվի զինծառայության կազմակերպման հարցում:
Նշենք, որ նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաև զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետևանքները:
Նազարյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսվում է ուսման ծախսերի փոխհատուցում, որն իրեն չի արդարացնում, որովհետև չկա ուսման ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն, որովհետև զինծառայողները սովորում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, իսկ այդ ծախսի հաշվարկները տարբերակված մոտեցում են պահանջում: Փոխնախարարն ասաց նաև, որ եթե զինծառայողը, ով պետբյուջեի հաշվի սովորել է և չի ուզում կատարել իր պարտավորությունները, պետք է տույժ վճարի` 1 միլիոն դրամ:
«Նախատեսվում է լեյտենանտի կոչում շնորհել միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, իսկ նրանք, ովքեր իրենց կամքով հրաժարվում են ծառայությունից, պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների համապատասխան ծախսերը»,- հստակեցրեց փոխնախարարը: