կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 11:28
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ռուսաստանը ճանաչել է որպես եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիք

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ռուսաստանը ճանաչել է որպես եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիք

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ներկայացրել է երկրի զինված ուժերի արդիականացման ռազմավարություն, որում նշվում է Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին:

«Ռուսաստանը շարունակում է ամենամեծ միջուկային, ռազմական և հիբրիդային սպառնալիքը ներկայացնել եվրոպական անվտանգության համար: Ռուսաստանի զինված ուժերի արդիականացումը, պետական բոլոր գործողություններին ինտեգրվելու կարողությունը և ռիսկի նկատմամբ կրքի մեծացումը Ռուսաստանին դարձնում են հմուտ և անկանխատեսելի դերակատար»,  ասվում է փաստաթղթում:

Ռազմավարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում սուզանավային ռազմական նավատորմի, ստորջրյա սարքավորումների ոլորտում, որոնք կարող են վնասել հաղորդակցման ստորին մալուխները, նաև տորպեդներ է ստեղծում, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ հասցնել թշնամու ափերին:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը նաև կարծում է, որ Ռուսաստանը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել մեծ հեռավորության վրա, ինչը զրկում է Միացյալ Թագավորությանը և նրա դաշնակիցներին «գործողության ազատությունից՝ հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի օգնությամբ»: Դրանով Ռուսաստանը սպառնում է Մեծ Բրիտանիայի`«Եվրոպայում, Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում աջակցելու և շահերը պաշտպանելու կարողությանը»։