|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովը, որից հետո Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդիպել է լրագրողների հետ:
«Բաքվում անցկացնելիք մրցաշարում մեր թիմը կղեկավարի երիտասարդների ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մեկնել Բաքու: Նա մաքսիմալ կօգնի թիմին, բայց չի մեկնի մրցավայր: Երիտասարդների թիմի մարզիչը Բաքվում մրցաշարի մասնակցելու փորձ ունի: Ես ինքս եմ նրան առաջարկել, և նա համաձայնել է»,- ասաց նա:
Արթուր Գևորգյանը նաև նշեց, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունը հնարավոր է անցկացվի Հայաստանում: «Մենք AIBA-ից ունենք առաջարկ, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվի Հայաստանում, ինչի համար պետք է պայմաններ ստեղծենք: Մենք երիտասարդական առաջնություն անցկացնելու փորձ արդեն ունենք: Շատ ցանկալի է, որ մեծահասակների առաջնությունը նույնպես անցկացնենք Երևանում»,- ասաց նա: