Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի ստորագրելիք փաստաթղթով ենթադրվում է սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, բայց դելիմիտացիայի պայմանները սահմանվում են միակողմանի Ադրբեջանի կողմից՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ, որտեղ քաղաքացիները հավաքվել են՝ թույլ չտալու, որ Փաշինյանը ստորագրի սահմանազատմամբ՝ երկրի տարածքները թշնամուն հանձնելու փաստաթղթերը։
«Պայմանները հետևյալն են․ այն տարածքները, որոնք երբևէ մտել են Ադրբեջանի կազմ, պետք է անցնեն Ադրբեջանի կազմ, այն տարածքները, որոնք Ադրբեջանն այս պահին զավթած ունի, էլի Ադրբեջանն առավելագույնս փորձելու է պահպանել, և այն տարածքները, որտեղ իր համար բարենպաստ սահմանագիծ է, էլի փորձելու է պահպանել․ այսինքն, մեծ հաշվով, միակողմանի Ադրբեջանի օգտին է տեղի ունենալու»,-ասաց Հրանտ Միքայելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․