| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Երկրում զանգվածային գիտակցություն կա` այսօրվա իրավիճակը, որն առկա է Հայաստանում և Արցախում` կործանարար է։ Այս մասին Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մեկնարկի ազդարարման ժամանակ։
Քաղաքագետը ներկայացրեց Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)` փետրվարին իրականացրած հարցման տվյալները «ինչ կորուստներ և ձեռքբերումներ են եղել օրվա իշխանության օրոք» հարցին ի պատասխան։
«Արդյունքում, հարցվածների 43 %-ը ասել է, որ չկա որևէ ձեռքբերում, ևս 21 %–ը չի կարողացել որևէ ձեռքբերում նշել, իսկ 6 %-ն ասել է, որ կորուստ չկա։ Մյուս հարցով էլ փորձել են ճշտել՝ արդյոք արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Հարցվածների 92.7 %-ն ասել է` ոչ։ Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն էլ սատարել է հարցման մասնակիցների ընդամենը 2 %-ը, դեմ է եղել 53 %-ը։ Հենց այս հարցումից կարելի է եզրակացնել, որ զանգվածային գիտակցություն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է` կա։ Սա պետք է գործողության վերածվի, և լավ օրինակ կարող է լինել «հայաքվեի» գործընթացը»,- ասաց Միքայելյանը։