|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի», -այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան՝ պատասխանելով խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե՝ այս պահին սահմանագծումն ու սահմանազատումը որքանո՞վ էին հրատապ , և ինչ ռիսկեր են պարունակում քննարկվող տարբերակները։ Հարցն ուղղելիս Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց , որ Հայաստանի ներսից էլ բավականին վտանգավոր հայտարարություններ են հնչում ՝ իբրև թե դելիմիտացիան և դեմարկացիան քարե պարիսպ են երկրի շուրջ։
Պատասխանելով հարցադրմանը Սեյրան Օհանյանը նշեց․
«Մենք չունենք այն պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի , որովհետև դելիմիտացիայի և դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ և թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների, ստեղծվում են խառը հանձնաժողովներ և իրականացնում են այդ ամենը։ Բայց այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք և չեն հեռանում, համոզված եմ, որ կարևոր ռազմավարական կետերը որ բանավոր կերպով հետ ենք քաշվել և հանձնել Ադրբեջանին հետագայում իրական սահմանազատման խնդիրներ են առաջացնելու՝ անհնարին դարձնելով ադրբեջանցիներին այդ տարածքներից հետ շպրտելը»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։