Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։
Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։
Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։
Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։
Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։
Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։
Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։
Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։
Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում։
Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր