| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ընտանեկան բռնության, փաստաթուղթ կեղծելու և ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման ու պատմության և մշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: