կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 13:53
Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 73 հանցագործություն, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կազմակերպում

Մեկ օրում բացահայտվել է 73 հանցագործություն, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կազմակերպում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, որսագողության, ծանր վիրավորանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սպանության սպառնալիքի և անօրինական միգրացիայի կազմակերպման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: