Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Մարտիրոսյան,
Այսօր, երբ քոչվոր ազգն իր գիտությամբ աղետի է բերել մեր երկիրը, ՀՀ ներկա վարչապետը՝ փոխանակ դաս քաղելուն և գիտության ու գիտապաշտպանական համակարգի իր ավերիչ քաղաքականությունից հրաժարվելուն, պատերազմող երկրի գիտության ճակատագիրը հանձնել է անձանց, որոնց՝ ստորին օղակներում աշխատելու համար նույնիսկ լրացուցիչ կրթությունն է անբավարար: Ավելին, նա իր կառավարության որոշմամբ գիտության նոր ջարդ է իրականացնում՝ առանց փորձագիտության կրճատելով գիտության բազային ֆինանսավորումը 50%-ով:
Ուստի, բացահայտելու նպատակով թե նման ազգային դավաճանությունը թելադրված է իշխանությունների կողմից գիտության դերի հանդեպ ունեցած տգետ պատկերացմամբ, թե կատարվում է դրսի պատվերով՝ դիմում եմ ԳԱԱ-ին խնդրանքով՝ իրականացնելու ԲԿՄՀՈՒԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից ներկայացված երկակի նշանակության թեմայի գիտական փորձագիտություն, որը ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ի բացահայտ կեղծարարությամբ չեղարկվել է, իսկ խմբակային սկզբունքով ձևավորված և բնագավառից անտեղյակ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեն, հիմնվելով ԳԿ-ի կեղծ
գնահատականի վրա, այն համարել է երկրի ներկա վիճակի համար ոչ պահանջված խնդիր:
Նշեմ, որ իմ այս դիմունի նպատակն է նշված օրինակով բացահայտել, թե ինչպես էխմբակային սկզբունքով ընտրված և կրտսեր գիտաշխատողի մակարդակին հազիվ հավակնող ԳԿ-ի նախագահը նպատակ դրել լուծարել ԲԿՄՀՈՒԿ-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ միջհամալսարանական ցանցի համակարգող «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի անվտանգության վերահսկման» մասնագիտությունների գծով, որի մեջ ներկայումս ներառված են 17 երկրների առաջատար համալսարաններ:
Այս ամենը արվում է միայն նրա համար, որ իմ կողմից քննադատվում է գիտության ֆինանսների խմբակային թալանը կեղծ «Քենդելանման» և այլ մտացածին ծրագրերի անվան տակ: Ակնհայտ է, որ երկրի համար նման գործնական և քաղաքական նշանակություն ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի ավերումը ոչնչով չի տարբերվում Ալիևի՝ Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային ժառանգության ոչնչացումից:
Իմ այս «բաց նամակի» բնույթը թելադրված է ակնկալիքով, որ այն ահազանգ կհանդիսանա ոչ միայն ԳԱԱ-ի ղեկավարության և նրա աշխատակիցների, այլև ողջ հայ գիտամշակութային հանրության համար՝ «արթնանալու» և կանգնեցնելու իշխանություների կողմից իրականացվող ակնհայտ ազգային դավաճանության բնույթ կրող գիտության ավերումը, որը մեր երկիրը տանում է անխուսափելի կործանման:
Հարգանքով՝
Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների բնագավառի Գիտական խորհրդի անդամ,
ԲԿՄՀՈՒԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ,
Միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցի ղեկավար