կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-14 15:00
Քաղաքական

ՀԱՊԿ խոսնակը հայտարարել է, որ դաշինքը Հայաստանից դեռևս որևէ դիմում չի ստացել

ՀԱՊԿ խոսնակը հայտարարել է, որ դաշինքը Հայաստանից դեռևս որևէ դիմում չի ստացել

Հայաստանը Սյունիքի մարզում սրված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմում է հղել ՀԱՊԿ-ին. հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն, ըստ ռուսական Նորությունների դաշնային գործակալության՝ riafan.ru–ի, ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ասել է, որ կազմակերպությունը դեռևս պաշտոնական դիմում չի ստացել՝ կապված ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույց է ունեցել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ այս թեմայով:

Նշենք, որ ՀՀ և ՌԴ ղեկավարիների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունների մեջ տարբերություններ է եղել։ Հայկական տարբերակում նշվում էր Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարականի մասին, ինչպես նաև այն, որ զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով, իսկ ռուսականում նման տողեր չկան։