Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
««Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է՝ նախկինում կազմված 37, այժմ՝ 30 անդամներից:
Հատկանշական է այն, որ խորհրդի կազմում նախկինում եղել է ՀՀ սփյուռքի հիմնադիր-նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա նրան հաջորդել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը:
Ըստ նույն տրամաբանության, թվում է, թե այժմ էլ հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լիներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, բայց միայն թվում է: «Իրավունքի» ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Մխիթար Հայրապետյանից հետո Սփյուռքի հարցերով զբաղվող գերատեսչության ղեկավարին, պարզապես, տեղ չեն տվել կամ էլ՝ չեն վստահել, և նա այդպես էլ դուրս է մնացել Հոգաբարձուների խորհրդի կազմից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։