|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Անկարան Վաշինգտոնից նամակ է ստացել, որը կարող է դառնալ երկու երկրների երկխոսության սկիզբը՝ F-35 կործանիչների հետ կապված վերջին խնդիրը լուծելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը․ հայտնում է NTV հեռուստաալիքը:
F-35-ի մատակարարումները սառեցվել են Թուրքիայի՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով:
«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն դուրս մնալ F-35 ծրագրից: Եվ Միացյալ Նահանգներից ստացված վերջին նամակը հաստատեց, որ մենք ճիշտ էինք: ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կսկսվի՝ F-35- ի հետ կապված խնդրի լուծում գտնելու համար»,- հայտնել է Դեմիրը։