Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը մեկ ամսվա ընթացքում անցկացնում է երկրորդ զորավարժությունը՝ Հարավ-չինական ծովում ավիակիրներ «Նիմիտց» և «Ռոնալդ Ռեյգանի» և նրանց ուղեկցող նավերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը:
Զորավարժություններին մասնակցում են 12 հազար նավաստիներ և ծովայիններ: Ավելի քան 120 ինքնաթիռներ տեղակայված են ավիակիրների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների նպատակը մարտական պատրաստվածության պահպանումն է, և դրանց չպետք է դիտարկել որպես որևէ սպառնալիքների պատասխան:
Նախորդ զորավարժությունները տեղի են ունեցել հուլիսի 4-5-ին, երբ չինական նավատորմի նավերը նույնպես զորավարժություններ են անցկացրել տարածքում:
Պարասելյան կղզիները (Քիշա) և Սփրաթլի արշիպելագը (Նանսա), որոնք գտնվում են Հարավային Չինաստանի ծովում, երկար տարիներ հանդիսանում են բազմազգ տարածաշրջանային հակամարտության օբյեկը: Այս տարածքների և հարակից ջրերի շուրջ վեճում ներգրավված հիմնական կողմերը Վիետնամն ու Չինաստանն են. Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները նույնպես իրենց մասնակի կամ լրիվ պահանջները են հայտարարում կղզիների նկատմամբ: Միացյալ Նահանգները չի ճանաչում Չինաստանի ինքնիշխանությունը այս կղզիների նկատմամբ: