կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 23:11
Քաղաքական

Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն․ Տաթևիկ Հայրապետյան

Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն․ Տաթևիկ Հայրապետյան

Ծեծկռտուքը, բռնության գործադրումը, հայհոյանքը, բարոյազուրկ վարքն ու դրանց խրախուսումը նպատակ են հետապնդում ամայացնելու քաղաքական բովանդակային քննարկումների դաշտը և կարևոր օրակարգերը փոխարինելու դատարկ սենսացիոն իրադարձությունների շուրջ քննարկումներով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն։ «Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ»․ սա է իշխանության ուղերձներից մեկը։

Սա նաև հանրության շրջանում բռնության կիրառման և դրա արդարացման վտանգավոր կոչ ու օրինակ է ծառայում պետության քաղաքական ղեկավարության կողմից։

Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում...»,-գրել է նա։