կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 14:38
Առանց Կատեգորիա

Զզվանք

Զզվանք

Գծա­տեր մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­նե­րը, բնա­կա­նա­բար, սպա­սում էին, որ ժո­ղո­վուր­դը դժգո­հե­լու է տրանս­պոր­տի ու­ղե­վար­ձի բարձրա­ցու­մից, սպա­սում էին բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րի ու սոց­ցան­ցա­յին ինչ-ինչ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի: Նրանք դա նա­խա­տե­սել էին ի սկզբա­նե և կան­խավ պատ­րաստ­վել` «զին­վե­լով» ըն­չա­զուրկ հայ­րե­նա­կից­նե­րի հան­դեպ ան­չա­փե­լի քա­մահ­րան­քով, ար­հա­մար­հան­քով ու... հայ­հո­յան­քով: Բայց որ այս­քան հա­մընդ­հա­նուր նող­կան­քի կհան­դի­պեն, որ «կվա­յե­լեն» այս­պի­սի հա­մա­ժո­ղովր­դա­կան զզվանք, նրանք, ան­կաս­կած, չէ­ին սպա­սում: Ին­չո՞ւ: Որով­հե­տև ժո­ղո­վուրդն իր ­վեր­ջին ­հի­սուն ­կո­պե­կը կա­րող է տալ ՀՀ նույ­նիսկ ամե­նա­ա­տե­լի օլի­գար­խին, բայց ահա այն մտքի ­հետ, որ ի­րե­նից անկշ­տո­րեն խլված փո­ղե­րը ծա­ռա­յե­լու են ՀՀԿ-ական և պատ­գա­մա­վոր Գա­լուստ Սա­հա­կյա­նի, ՀՀԿ-ական և նա­խա­րար Գա­գիկ Բեգ­լա­րյա­նի, ՀՀԿ-ական և քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նի` «ապա­հով Հա­յաս­տա­նի» այս ու­ մյուս առա­ջա­մար­տիկ­նե­րի պետ­քե­րին, ժո­ղո­վուր­դը չհա­մա­կերպ­վեց:

 

Զզվե՜ց ժո­ղո­վուր­դը:

 

Եվ իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ վա­ղուց սո­վո­րել են դի­մա­կա­յել հա­րա­զատ ժո­ղովր­դի ատե­լու­թյա­նը, հի­մա ստիպ­ված են դի­մագ­րա­վել նույն ժո­ղովր­դի զզվան­քին: Ատե­լու­թյու­նը, ան­տա­րա­կույս, ինչ-որ իմաս­տով ար­ժա­նա­պա­տիվ զգա­ցում է, և դրա մեջ կա­րե­լի է «ապ­րել», մինչ­դեռ իրեն պա­րու­րող հա­մընդ­հա­նուր զզվան­քի ու նող­կան­քի մթնո­լոր­տում կար­գին մար­դը դժվար թե եր­կար դի­մա­նա: Եթե նույ­նիսկ նա Գ. Սա­հա­կյան է, Գ. Բեգ­լա­րյան կամ Տ. Մար­գա­րյան:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ