Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնում մայիսի 1-2-ը ՀՅԴ Հայաստանի պատանեկան միությունը իրականացրեց համահայաստանյան երկօրյա սեմինար: Ծրագրին մասնակցել է պատանիների 25 վարիչ՝ Երևանից և ՀՀ մի շարք մարզերից:
Հայաստանում հիմնադրման օրվանից կարևորելով պատանիների շրջանում ինչպես բազմակողմանի գիտելիքների ամրապնդումը, այնպես էլ հայրենաճանաչության մակարդակի բարձրացումն ու հայրենասիրական դաստիարակությունը՝ ՀՅԴ ՀՊՄ-ն իրականացվող բազմապիսի ծրագրերում մշտապես կարևոր տեղ ու դեր է հատկացրել ամառային ճամբարներին, որոնց տարիների ընթացքում մասնակցել են բազմահազար պատանիներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:
Ընթացիկ սեմինարի նպատակն էր, սպասվող ամառային ճամբարներին ընդառաջ, վարիչների միջև փորձի փոխանակմանը նպաստելը: Երկօրյա սեմինարի ժամանակ վարիչներն ստացան նաև նոր գիտելիքներ և կատարելագործեցին իրենց մանկավարժական հմտությունները, որոնք հնարավորություն կտան աշխատելու պատանիների հետ լավագույն մոտեցումներով և արդյունավետորեն:
Ծրագրի ավարտին սեմինարի մազնակիցներն այցելեցին նաև Պռոշյանի Զորաց պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Արցախի պաշտպանության համար նահատակված հայորդիների շիրիմներին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջև: