կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-16 15:56
Հասարակություն

Համահայաստանյան սկաուտական բանակում` "Անկախությունը մենք ենք"

Համահայաստանյան սկաուտական բանակում` "Անկախությունը  մենք ենք"

2011թ. օգոստոսի 16-21-ը Արագածոտնի մարզի «ՀԱՍԿ» (Հայ ազգային սկաուտական շարժում)  ՀԿ-ի Բյուրականի սկաուտական բանակավայրում  ՀՀ անկախության 20-ամյակին ընդառաջ տեղի կունենա «Անկախությունը  մենք ենք» խորագրով մանկապատանեկան, երիտասարդական ճամբար-բանակում:

Բանակումի նպատակներն ու խնդիրներն են նպաստել հոգեպես ու ֆիզիկապես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդիպատրաստմանը, ծրագրին մասնակից մանուկներին ու երիտասարդներին ծանոթացնել սկաուտական կենսակերպին, նպաստելերեխաների ու երիտասարդների ինքնաճանաչողության զարգացմանը, օգնել նրանց անհատական հատկանիշների ուկարողությունների բացահայտմանը:

Բանակումին մասնակցելու են ավելի քան 300 հոգի:

Բանակումի պաշտոնական բացումը (դրոշակի արարողությամբ) տեղի կունենա օգոստոսի 16-ին` ժամը 19:00-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի սկաուտական բանակավայրում: Պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 20-ին` ժամը 19:30: