Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ-ում այսօր քննարվում էր «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով կառավարության կարևոր խոստումներից մեկն է կատարվում․ Հանրային խորհրդի կազմում ձևավորվելու է փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով։ «Այս հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու ՀՀ-ում վերջին 30 տարվա ընթացքում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն»,- ներկայացրեց նախարարի տեղակալը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով նախագծին, իր ելույթում ասաց․
«Դիմում եմ բոլորիդ, Հայաստանի հանրային խորհրդի նախագահն ո՞վ է հիմա, անկեղծ չգիտեմ, Ստյոպա Սաֆարյա՞նն է, թե՞ հիմա չկա։ Փոխնախարարն ասում է՝ «վերջին 30 տարվա ընթացքում մարդու իրավունքների ոտնահարում»։ Վերջին 30 տարին ո՞րն ա, այսինքն 90-94 թվականի մարդու իրավունքների ոտնահարումը չենք հաշվելո՞ւ, թե՞ ձեր 4 տարին էդ 30 տարվա մեջ չի մտնում։ Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են, էդ ի՞նչ հանձաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու, սմս կստանաք, կասեն էս դեպքին անդրադարձեք, չեք ստանա, չեք անդրադառնա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։