կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 21:32
Հասարակություն

Սյունիքը սիրիական անապատների ճակատագրին արժանանալու վտանգի առջև է. դիտարկում

Սյունիքը սիրիական անապատների ճակատագրին արժանանալու վտանգի առջև է. դիտարկում
ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանի «եռացող կաթսային»՝ կատարելով մի շարք եզրահանգումներ.
 
«Անտերություն
 
Ադրբեջանցիները Սյունիքով միջանցք են ուզում։ Ըստ էության դա ուզում են թուրքերը, բայց էլի թուրքավարի, ուրիշի` ադրբեջանցիների ձեռքով։ Որքան էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առաջ տանեն մեկ ազգ երկու պետություն կուրսը, միևնույն է հեռահար նպատակներով բավարարվում և շահում են թուրքերը։ Թուրքերը եթե ստանան այդ միջանցքը ավելի հեշտ կուլ կտան նաև Ադրբեջանին։ Պատահական չէր, որ պատերազմի առաջին օրից Բաքվում խլվրտոց էր ընկել իրենց սուվերենության կորստի հետ կապված, մի պահ կորել էր իրենց ԳՇ պետը։ Ինչևէ, մեզ դրանից օգուտ չկա, մենք միայն վնասներ ենք կրում, քանզի թուրքերը գնում են Արցախի հարցը հայ-թուրքական հարց դարձնելու ճանապարհով։ Իսկ դա անում են թուրքավարի։ Սյունիքում, որևէ միջանցքի ի հայտ գալը վերջակետ է դնում Հայաստանի ապագա կա կա ապագայի վրա։ Հատկապես, որ միջանցքի անվան տակ ամբողջն են ուզում։
 
Ռուսներն ամեն գնով փորձում են Սյունիքում ավելացնել իրենց զինվորական կետերը և ավելացնում են, ցույց տալով, որ անտարբեր չեն աշխարհագրական այդ կենսաճանապարհի հանդեպ։ Բայց դա իրենց քաղաքական շահերին է ծառայելու։ ՀՀ-ից պրոեկտ չեն առաջարկում, շահերի համադրումներ չեն անում, հակառակը` խաղաղասիրական քարոզներով են հանդես գալիս։ Այդ` գոյություն չունեցող, պրակտիկ կյանքում անհնար, խաղաղասիրական գործընթացը, բերելու է մի հանգրվանի, որ թուրքերը (էլի ադրբեջանի բերանով), ասելու է, որ ռուսների խաղաղապահ զորքն այլևս անիմաստ է, հայերն ու ադրբեջանցիները համակեցության են գնում։ Արդյունքում ռուսների քաղաքական շահերի դեմ տարածաշրջանային խնդիր է ծնվելու։
 
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության օրերս արված հայտարարությունները կապված Սյունիքի հետ, նույն տողատակն ունի։ Պարզ ասած նրանք ասում են, որ մենք հյուսիսում ունեինք քրիստոնյա հարևաններ, որոնց հետ կյանքներս էինք կառուցում, ջրամբար էինք սարքում, առևտուր անում, բայց հիմա իսրայելական դրոններ են թռնում և ինչ տեսակի, ինչ ազգի ահաբեկիչ ասես կա։ Իրանը շիամահմեդական երկիր է և չի կարող թույլ տալ, որ սունիներն իրենց առնեն կոլցոյի մեջ։ Հետևաբար Սյունիքով միջանցքի տրամադրումը նշանակում է, գործողություն իրենց կենսական շահերի դեմ։
 
Այս անտերությունը բերելու է նրան, որ ամեն մեկը փորձելու է ինքը վերահսկողություն սահմանի Սյունիքի վրա։ Վտանգի կանխազգացում ունեմ, որ մեր տարածաշրջանը կընկնի սիրիական անապատների օրը։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, կարգավորենք հարաբերությունները աշխարհի հետ, մեզ նոր թշնամիներ պետք չեն, Թուրքիան ու Ադրբեջանը արդեն հերիք է»։