Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի բարձրագույն կրոնական մարմնի՝ Diyanet-ի աշխատավորների արհմիության ղեկավարը կոչ է արել արգելել ծխախոտի վաճառքը կառավարության կողմից սահմանված լոքդաունի ընթացքում:
Արգելքը կարող է կիրառվել կառավարության կողմից ծխախոտի սպառումը նվազեցնելու համար. հաղորդում է T24- ը՝ վկայակոչելով Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի հիմնադրամի միության նախագահ Նուրի Յունալին:
«Անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել ծխախոտի վաճառքի վրա և ապահովել, որ դրանք մատչելի չլինեն, օրինակ` ծխախոտը չպետք է վաճառվի խոշոր սուպերմարկետներում: Եկեք անենք դա այս 18 օրվա ընթացքում և դադարեցնենք ծխախոտի սպառումը»,- ասել է նա:
Ունալի կոչը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ արգելելու է ալկոհոլային խմիչքների վաճառքը հինգշաբթի երեկոյան, երբ երկիրը կգնա լիակատար մեկուսացման՝ հակազդելու համար կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի կտրուկ աճին։
Լոքդաունի ընթացքում թույլատրվում է աշխատեցնել միայն մեծ խանութները, արգելվում է միջքաղաքային ճանապարհորդությունը, իսկ դասասենյակներում ուսուցումը դադարեցվել է:
Ալկոհոլի վաճառք ն արգելելու մասին որոշումը բացասական արձագանք է ունեցել ինտերնետում:
Հավելենք, որ ծխախոտի մոլի հակառակորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար ժամանակ քարոզչություն է իրականացրել Թուրքիայում ծխելու դեմ, որտեղ օրական ծխախոտ է օգտագործում 14,5 միլիոն մեծահասակ և 252 000 անչափահաս. հայտնում է Tobacco Atlas-ը՝ ծխախոտի տվյալների առաջատար աղբյուրը։