Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրտի արատով ծնված երկու ամսական երեխան մահացել է այն բանից հետո, երբ նրա ծնողները՝ «Եհովայի վկաներ» աղանդի անդամներ, թույլ չեն տվել վիրահատություն կատարել, քանի որ նրանց հավատքը արգելում է արյան փոխներարկումը:
Երեխան ծնվել է օգոստոս ամսին` Հարավային Կորեայում: Երբ նրա ծնողները թույլ չեն տվել բժիշկներին վիրահատել, հիվանդանոցի աշխատակիցները, էթիկայի խմբեր եւ իրավաբաններ դիմել են դատարան եւ հոկտեմբեր ամսին հաղթել դատը՝ ստանալով դատարանի թույլտվությունը՝ կատարել վիրահատությունը ծնողների կամքին հակառակ, բայց ծնողները հրաժարվել են ենթարկվել եւ երեխային տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց: Երկրորդ հիվանդանոցում նրանց ասել են, որ կարող են վիրահատել առանց արյան փոխներարկումների:
Տեղափոխվելուց մեկ շաբաթ հետո երեխան մահացել է, սակայն ծնողները չեն զղջում իրենց արարքը: «Եթե հնարավոր լիներ ետ տալ ժամանակը, ես միեւնույնն է կընտրեի վիրահատությունն առանց արյան փոխներարկման: Որպես ծնող ՝ ես ցավում եմ եւ տխուր եմ, որ արատավոր երեխա եմ լույս աշխարհ բերել»,- ասել է մայրը: