Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արցախի Հանրապետության դատախազությունը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի առանձնատան շուրջ տարածված տեղեկությունների ստուգման արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«29.03.2021թ. ԱՀ դատախազություն դիմում էր ներկայացվել ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Ստեփանակերտ քաղաքում տեղակայված առանձնատունը ԱՀ կառավարության որոշմամբ սեփականատիրոջից գնելու և նվիրատվության կարգով վերջինիս նվիրաբերելու` լայն տարածում ստացած տեղեկության վերաբերյալ` միջնորդելով պարզել հիշյալ տեղեկության` իրականության համապատասխանությունն ու հիշատակվող գործարքների իրավաչափությունը:
20.03.2006թ. Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Մ.Հակոբյանին տրվել էր շինարարության թույլտվություն՝ անհատական բնակելի տան կառուցման համար, թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 20.03.2009թ.:
19.11.2008թ. Մ.Հակոբյանը դիմել և 04.12.2008թ. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումում հիշյալ հողամասում կառուցված առանձնատան նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը:
Ինչպես դիտվում է կադաստրային գործում ներառված փաստաթղթերից, Մ.Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել, այն ԱՀ կառավարության կամ այլ սուբյեկտի կողմից չի գնվել և օտարման առարկա չի եղել: