Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը եւ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը եւ հաստատի այն: Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը եւ քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար: Ասել է թե՝ Դատախազությունը չի հաշտվել կոմիտեի որոշման հետ եւ որոշել է մինչեւ վերջ գնալ Արթուր Վանեցյանի գործողությունների մասով, նպատակ է դրել ամեն կերպ հասնել նրան, որ այդ հոդվածով քրգործ հարուցվի, ու Վանեցյանը պատժվի: Իրավական դաշտում, սակայն, փաստարկները համոզիչ չեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։