կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 12:49
Քաղաքական

Փոխհատուցումը եղել է եւ շարունակելու է մնալ միակ ընդունելի արդիւնքը. Հ.Յ.Դ. Հ.Ե.Դ. ԱՄՆ-ի Արեւմտեան շրջանի Կենտրոնական վարչութիւն

Փոխհատուցումը եղել է եւ շարունակելու է մնալ միակ ընդունելի արդիւնքը. Հ.Յ.Դ. Հ.Ե.Դ. ԱՄՆ-ի Արեւմտեան շրջանի Կենտրոնական վարչութիւն

Այսօր Նախագահ Ժոզէֆ Ռ. Բայդէնը յայտարարութիւն է հրապարակել, որով վերջապէս Միացեալ Նահանգների պաշտօնական քաղաքականութիւնն է դառնում ` ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս այն կայ:

Սա վերջ է դնում Միացեալ Նահանգների վրայ ամենամեծ արտասահմանեան լռութեան կանոնին, որը դրուած էր այն օտարերկրեայ տէրութեան միջոցով, որը ոչ միայն չի յարգում ամերիկեան հիմնական արժէքները, այլ, ով ունի գրանցուած ուղի մարդու իրաւունքների բացայայտ ոտնահարումների եւ էթնիկական զտումների առումով:

Այս պահը երկար սպասուած պահ էր ամերիկահայ համայնքի համար: Սերունդներ են նուիրւել մեր նախնիների նկատմամբ արդարութեան վերականգման պայքարի սուրբ առաքելութեանը: Այսօրուայ յաղթանակը հաստատակամ ակտիւութեան, աշխատանքի եւ աշխատասիրութեան անմիջական արդիւնքն է: Այս կարեւոր օրը մեր ազգային իրական ներուժի եւ նպատակի արտացոլումն է, որը իրականացուել է Ամերկայի Հայ Դատի յանձնախմբի, նրա տարածաշրջանային եւ տեղական մարմինների կողմից տասնամեակների լոբբիստական ջանքերի, մեր երիտասարդների նուիրման եւ ամբողջ ամերիկահայ համայնքի մասնակցութեան միջոցով: Որպէս ցեղասպանութիւն վերապրածների ժառանգներ, մենք ուրախ ենք տեսնել, որ Միացեալ Նահանգները վերջապէս կասկած չի թողնում իր դիրքորոշման մասին ճանաչելով մեր պատմութեան ճշմարտութիւնը:

ԱՄՆ-ը, որն արդէն արձանագրել է իր ճանաչումը Թուրքիայի՝ անցեալում մարդկութեան դէմ դաժան յանցագործութիւնների համար, պէտք է աւելի ակտիւ դեր ստանձնի հայ ժողովրդի դէմ ցեղասպան քաղաքականութեան հաուակնոտ շարունակումը կանխելու գործում: Բոլորովին վերջերս, Ադրբեջանի բարբարոսական յարձակումը (Թուրքիայի ուղղակի ֆինանսաւորմամբ եւ մասնակցութեամբ) ընդդէմ Արցախի եւ Հայաստանի, շարունակում է մնալ անպատիժ: Վերականգնող արդարադատութեան բացակայութիւնն ակնյայտ է Թուրքիայի անխոհեմ գործողութիւնների եւ մարդու իրաւունքների կոպիտ խախտումներում, որոնք կատարւում են իր սահմաններում եւ իր սահմաններից դուրս: Մեր անցեալը մեզ սովորեցնում է ներկայի եւ ապագայի մասին, եւ այս պահին մեր հաւաքական պատասխանատութիւնն է շարունակել ճնշում գործադրել Միացեալ Նահանգների վրայ, որպէսզի նրանք ոչ միայն խօսեն, այլ իրական գործողութիւններ նախաձեռնեն Հայ Դատի արդար լուծման համար։

Մենք չենք կարող բաւարար ընդգծել այս քայլի կարեւորութիւնը` մեզ ուղեկցելու համար մեր արդարադատութեան վերջնական նպատակին: Փոխհատուցումը եղել է եւ շարունակելու է մնալ միակ ընդունելի արդիւնքը, որը միայն սկիզբն է՝ փորձելու շտկել 1915-1923 թուականների Թուրքիայի կառավարութեան ձեռամբ կատարուած անարդարութիւնները:

Մեր պայքարը բազմաթիւ ճակատներ ունի: Հադրութի իրական մարտադաշտերից, մինչ միջազգային հանրութեան դատարանները եւ մեր սփիւռքահայ համայնքների փողոցնեըր: Ուր էլ որ մեզնից պահանջեն ուժեղ եւ միաւորուած ազգ-պետութիւն կառուցել, արդարութեան դատը առաջ տանելու համար մենք ներկայ կը լինենք եւ մշտապէս վճռական ենք լինելու, մինչեւ հասնենք մեր վերջնական նպատակին՝ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանին:

Հ.Յ.Դ. Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ԱՄՆ-ի Արեւմտեան շրջանի կենտրոնական վարչութիւն
24 ապրիլի, 2021թ.