ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.
«Ընդգծված սադիստական հակումներով բռնակալ կապիտուլյանտը փորձեց իր հրաժարականը ներկայացնել որպես իր անհուն մեծահոգության դրսևորում, որպես քաղաքացուն բաշխած նվեր: Կապիտուլյանտը մոռացավ նշել, թե ի՜նչ մակդիրներ է հասցրել քաղաքացիներից որպես նվերներ ստանալ, մոռացավ նշել, որ սեփական քաղաքացիներից փախչում է դալաններուվ ու հետնամուտքերով, մոռացավ նշել, որ հազարավոր ոստիկաններ են ապահովում իր տեղաշարժը նույնիսկ կառավարական շենքերի միջև.... Կապիտուլյանտը հասկանում է, որ այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը: Փողոցում նրան ծաղրում են, եթերում նրան ծաղրում են, մամուլում ու ինտերնետում նրան ծաղրում են, բեմերից նրան ծաղրում են, ֆիլմերում նրան ծաղրում են: Հայաստանի ոչ մի ղեկավար այսքան ծաղրուծանակի չի ենթարկվել: Կապիտուլյանտը ձախողեց ամեն ինչ ինչին կպավ: Պարտություն Արցախում, պարտություն դիվանագիտական ասպարեզում, պարտություն ներքին կյանքում: Գների աճն այլևս կանխել չի ստացվում: Ձեթը հատեց 1200 դրամի սահմանը, բանանը, որով կապիտուլյանտի բանդեռլոգներն այդքան հպարտամում էին, վերջին մի քանի օրում 10 տոկոսով թանկեց, բենզինը թանկեց էլի 10 դրամով: Ամեն նոր օր նոր հարված է նրա խարխլված գահին, ամեն ժամ նրա գահավիժող հեղինակությունն ավելի է ընկնում ու դժվար է դառնում իր հետևորդների սակավացող բազմությանը համոզել, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր իսկ ինքն անմեղ է նորածին գառնուկի նման: Ամեն վայրկյան նրա հեղինակությունն ընկնում է, ամեն վայրկյան նրան ծաղրողների, անիծողների ու հայհոյողների բանակը մեծանում է, ամեն վայկյան դրա վերարտադրվելու հավանականությունը նվազում է:
Կապիտուլյանտ, դու այլ ելք չունես, դու պետք է հեռանաս: Մի փորձիր քո հասցեին ուղղված անեծքները օրհնանք ներկայացնել: Պարտադրված հրաժարականդ որպես մեծահոգի պարգև մի ներկայացրու, ծիծաղելի ես...»: