|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը պատրաստ է խորհրդարանի շենքից դուրս գալ եւ լսել ԱԺ դարպասների մոտ բողոքող տոնավաճառների աշխատակիցներին:
Այն պահին, երբ պատգամավորը ցանկանում էր իջնել, պարզվեց, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն գնացել են, բայց վերադառնալու են ժամը 18-ին, որովհետև արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ էլ պետք է քննարկվի առևտրականների բողոքը:
Գարեգին Նուշիկյանը նաև լրագրողներին տեղեկացրեց, որ առավել արդյունավետ կլինի, եթե առևտրականների խնդիրները ներկայացնող մի քանի ներկայացուցիչներ գան ԱԺ-ի իր գրասենյակ, որտեղ ավելի արդյունավետ պայմաններում կլսեն միմյանց, և պատգամավորը կփորձի օգտակար լինել: