Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն կա Սյունիքի մարզպետի (Լիսկա) հրաժարականի մասին հայտարարությունը: Տարօրինակ է, բայց այդ փաստաթղթում Սուրեն Խաչատրյանը, նույն ինքը` Լիսկան, ցավ է հայտնել, որ չի կարողացել կանխել իր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգությունը: Այնուհետև մարզպետը, որպես բարոյականության տիպար, հայտարարում է, որ «յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում` և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին», նաև ավելացնում, որ ինքը թողնում է պաշտոնը մինչև նախաքննության ավարտը: Ասում է` վերադաս մարմնից էլ թույտվությունը ստացել է: Այսինքն` ոչ թե հրաժարվում է, այլ մի կողմ է քաշվում` մինչև նախաքննության ավարտը: Վերադասն էլ համաձայն է:
Վատ չի: Սա արդեն նոր` աճպարարական հարք է, որ իրականացվում է «Ապահով Հայաստանում»: Բայց Սյունիքի մարզպետը ամենակարևորի մասին լռում է, չի ասում, թե ինչպես էր կանխելու տեղի ունեցած ողբերգությունը, եթե քնած չլիներ: Ի՞նչ էր անելու: Ինքն այդ մասին մեկ օր առաջ ասել էր. «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին»: «Դե, եթե քնած է եղել, ուրեմն ամեն ինչ կարգին է, կարելի է հրաժարականի մեղմ տեքստ գրել»,- մտածել են գրողները եւ անցել գործի: Հանել են գզրոցից հրաժարականի շաբլոնային տեքստը և տրամադրել հրապարակման: Լավ է` գոնե պահում են մայր տեքստը, իրենք էլ են զգում , որ այդ տեքստը ապագայում դեռ շատ է իրենց պետք գալու: Հաստատ պետք կգա, մանավանդ նման «Ապահով Հայաստանում»:
Համլետ ՀԱԿՈԲՅԱՆ