կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 15:55
Հասարակություն

Նժդեհին ներկայացնել որպես հակառուս գործիչ` շատ ծիծաղելի է

Նժդեհին ներկայացնել որպես հակառուս գործիչ` շատ ծիծաղելի է

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, նշեց, որ ինքը` որպես ԱԺ փոխնախագահ, րոպեներ անց մանրամասն ու հանգամանորեն պատասխան է տվել այդ հայտարարությանը, և իր պատասխանը դրվել է համապատասխան պաշտոնյայի սեղանին:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի անտեսել Զախարովայի ասածները, նա պատասխանեց, որ չի կարելի ջայլամի քաղաքականություն վարել:

Շարմազանովի կարծիքով` Նժդեհի արձանի հետ կապված արձագանքները ոչ ճիշտ ինֆորմացիայի արդյունք են. Նժդեհը հակառուս չէ, բոլոր նրանք, ովքեր Նժդեհին ներկայացնում են որպես հակառուսական գործիչ, չարաչար սխալվում են: Շարմազանովն ասաց, որ Նժդեհի՝ «Ինչո՞ւ ստեղծվեց ցեղակրոն շարժումը» հոդվածում գրված է, որ հայ ժողովրդի և ցեղակրոնների միակ դաշնակիցը մեծ ռուս ժողովուրդն է: «Նժդեհին ներկայացնել որպես հակառուսական գործիչ` շատ ծիծաղելի է: Նժդեհը հայամետ գործիչ է, Նժդեհը Հայաստանի հերոս է և իր ողջ կյանքը նվիրաբերել է հանուն Հայաստանի հզորության, ազատագրության»,- ասաց նա: