կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 22:48
Հասարակություն

Դատարանը Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ. Գայանե Պապոյան

Դատարանը Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ. Գայանե Պապոյան

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչվեց որ իրավաչափ։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նշենք, որ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ: