|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Եվրամիությունը (ԵՄ) կքննարկի միության տարածքում աշխատող ռուս դիվանագետների հավաքական արտաքսման հարցը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Լիտվայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին:
Նշվում է, որ նույնիսկ մինչ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 18 աշխատակիցների արտաքսումը Չեխիայի արտգործնախարարությունը սպառնացել էր, ըստ թերթի, ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների աջակցությունը: Ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի նիստը: Չնայած այն հանգամանքին, որ երկրները համերաշխություն են հայտնել Չեխիային, դիվանագետների հնարավոր արտաքսման մասին չի հաղորդվել:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Ռուսաստանն է, որ լարվածություն է ստեղծում միության հետ հարաբերություններում: