կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 11:20
Աշխարհ

Սիրիան կեղծ է համարում OPCW-ի՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ զեկույցը

Սիրիան կեղծ է համարում OPCW-ի՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ զեկույցը

Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) կողմից շրջանառվող զեկույցը համարում է փաստերի կեղծում: Զեկույցը, որը պնդում է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը 2018-ի փետրվարին քլորի ռումբ են նետել զինյալների կողմից վերահսկվող Սերաքիբ քաղաքի ուղղությամբ, փորձում է մոլորության մեջ գցել. ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«OPCW զեկույցը հիմնված է, այսպես կոչված, Հետաքննության և նույնականացման խմբի  զեկույցի վրա, որը չի ճանաչվում Սիրիան,- մեջբերում է SANA գործակալությունը հինգշաբթի Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մի հատված։- Սա ապօրինի կազմավորում է, որը ստեղծվել է ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից: Զեկույցը ներառում է կեղծ, շինծու եզրակացություններ... Եզրակացությունները հիմնված են ահաբեկիչների  և Սիրիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետախուզական ծառայությունների նյութերի վրա: OPCW մասնագետները ինքնուրույն չեն այցելել ենթադրյալ միջադեպի վայր և չեն վերցրել նմուշներ, ինչը խախտում է ընդունված նորմերն ու ընթացակարգերը։ Սիրիան խստորեն դատապարտում է OPCW զեկույցի եզրակացությունները, մերժում զեկույցը՝ ըստ ձևի և բովանդակության։ Սիրիան կտրականապես հերքում է, որ թունավոր նյութեր է կիրառելը Սերաքիբում կամ սիրիական ցանկացած այլ քաղաքում կամ գյուղում»:

Հիշեցնենք, որ, ըստ OPCW-ի, Սիրիան 2018 թ. կիրառել է քիմիական զենք, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացվել։