Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս դիմել էինք Ֆինանսաների նախարարությանը և Կենտրոնական բանկին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այս տարվա փետրվարին թողարկված 750 մլն․ ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վերաբերյալ, մասնավորապես` այն նեդրողների անվանացանկը, ովքեր ձեռք են բերել պարտատոմսերը։ Սակայն, կանխատեսելիորեն, երկու պետական կառույցներն էլ հրաժարվերցին տրամադրել նեդրողների անվանացանկը՝ ներկայացնելով իրարից տարբերվող պատճառաբանություններ։ Այսպես՝ ֆինանսասների նախարարությունը իր մերժման հիմքում դրել էր գաղտնիությունը, իսկ Կենտրոնական բանկը հայտնել էր, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը։ Փաստացի, այդ երկու կառույցների պատասխանները իրավաչափ չեն և խուսափողական, ինչպես նաև չեն բխում հանրային կառավարման համակարգի նկատմամբ թափանցիկության և հաշվետվողականության պահանջներից։
Հարցումները ուղարկվել էին՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները Հայաստանում, օրեցօր աճող տարածաշրջանային սպառնալիքները, ազգային անվտանգության հարցերը, նեգրավված պարտքի և դրա հետ կապված բոլոր տեսակի ռիսկերի կառավարումը և այլն՝ հանրության ճնշող մեծամասնության մոտ առկա է մտավախություն, վարկած, որ այդ պարտատոմսերի «իրական շահառուները» Հայաստանի պետական շահին/անվտանգությանը վտանգ ներկայացնող սուբյեկտներ են (նման տեղեկություններ են տարածվել նաև տարատեսակ լրատվական միջոցներով)։ Ուստի, ակներև է, որ պետական մարմինները պետք է բացահայտեն այդ տեղեկատվությունը՝ փարատելու համար նման կասկածներ, եթե դրանք իսկապես չեն համապատասխանում իրականությանը։
Այսպես, խիստ մտահոգիչ է այն, որ 750 մլն․ դոլարի եվրապարտատոմսերի թողարկման գործընթացի մանրամասները, այդ թվում՝ կառավարության կողմից այն հավանության արժանանալու, հաստատվելու վերաբերյալ, որևէ իրավական փաստաթուղթ բացակայում է (ներառյալ՝ վերլուծատեղեկատվական փաստաթղթերը)։ Մինչդեռ, պետական պարտքի մասին օրենքը սահմանում է արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը, որը ներառում է լիազոր մարմնի պարտադիր համաձայնությունը։ Մասնավորապես, համաձայնությունը տրվում է` հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին: Սակայն, տվյալ պարագայում բացակայում է կառավարության որևէ վերաբերելի որոշում, ինչպես նաև, եթե այդ պարտատոմսերի տեղաբաշխումը դիտենք միջազգային պայմանագրի համատեքստում, բացակայում է նաև Ազգային ժողովի վավերացումը։
Ավելին, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը տալիս է ծառայողական գաղտնիքի հասկացությունը։ Այսպես, ծառայողական գաղտնիքը համապատասխան բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել երկրի անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը: Այսինքն, ստացվում է, որ պետության գնահատմամբ, ներդրողների անվանացանկի բացահայտումը կարող է վնաս հասցնել Հայաստանի անվտանգությանը։ Իրականում, սակայն, պատկերը բոլորովին հակառակն է։
Մինույն ժամանակ, վարկած կա, որ, գուցե, Հայաստանի կառավարությունն ուղղակիորեն չի տիրապետում ներդրողների անվանացանկին (իրական շահառուներ), ինչը ևս չափազանց մտահոգիչ կլինի։ Եվրապարտատոմսերի ազդագրով, որը հաստատվել է Իռլանդիայի կենտրոնական բանկի կողմից, կառավարությունը ունի պարտականություն վարելու ներդրողների ռեեստրը։ Հնարավոր է, սակայն, որ միջազգային երեք գլխավոր տեղաբաշխողները՝ Citigroup, HSBC և J.P. Morgan չեն տրամադրել իրական շահառուների անվանացանկը Հայաստանին։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս արժեթղթերի շուկայի ոլորտում ունի որոշակի լիազորություններ, ենթադրվում էր, որ վերջինս պետք է տիրապետեր անհրաժեշտ տեղեկատվության և գործեր թափանցիկորեն և հաշվետվողականորեն։
Չի բացառվում, որ մոտ ժամանակներում կառավարությունը կրկին անգամ ներգրավի արտաքին պարտք չբացահայտված «ոչ ռեզիդենտներից», որը կհետապնդի տարբեր նպատակներ, օրինակ` ֆինանսավորելու արտահերթ ընտրությունները կամ իրագործելու որոշ ծրագրեր Սյունիքում, որոնք կհակասենք Հայաստանի պետական շահին։
Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն