|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել՝ Գյումրիում տեղակայված թիվ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալքեսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ։
Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»։
Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննարկվում է քննչական ենթակայության հարցը։