Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ դիրիժորական արվեստի երախտավոր Յուրի Դավթյանն այս տարի նշում է իր 90-ամյա հոբելյանը։ Մեծ դիրիժորը պատկառելի ստեղծագործական և մանկավարժական կյանք ունի, մեծաթիվ ուսանողներ, որոնք հանդես են գալիս աշխարհի տարբեր ծայրերում։ Մաեստրո Դավթյանն ուսանել է լեգենդար Կոնստանտին Սարաջևին և սարաջևյան դիրիժորական դպրոցի ավանդույթների կրողն է ու այդ ավանդույթներն այսօր շարունակում է փոխանցել իր ուսանողներին՝ երիտասարդ սերնդի դիրիժորներին։
ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, շնորհավորելով մեծ մաեստրոյին հոբելյանի առթիվ, ստեղծագործական հաջողություններ է մաղթում նրան բեմում և մանկավարժական գործունեության ընթացքում։ «Ես երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ իմ առաջին քայլերը կատարել եմ Յուրի Դավթյանի հետ։ Չեմ կարող մոռանալ բոլոր ներկայացումներն ու համերգները, որոնց ընթացքում մենք միասին ելույթ ենք ունեցել։ Ես մեկ այլ ցանկություն էլ ունեմ՝ իմ 90-ամյակի համերգը ղեկավարի Յուրի Դավթյանը»,- ասում է Բարսեղ Թումանյանը։
Հուլիսի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպում է համերգ՝ նվիրված մեծ դիրիժորի 90-ամյակին։ Երեկոն կղեկավարեն Յուրի Դավթյանը և նրա աշակերտները՝ որդին՝ Հայկ Դավթյանը, Սերգեյ Սմբատյանը և Նիկոլայ Պողոսյանը։