կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-13 00:03
Աշխարհ

Աշխարհը Ալիևին և ադրբեջանցիներին ներկայացրել է որպես բարբարոսներ և վայրենիներ. դիտարկում

Աշխարհը Ալիևին և ադրբեջանցիներին  ներկայացրել է որպես բարբարոսներ և վայրենիներ. դիտարկում
Իրինա Դանիելյանը գրում է.
 
«France 24-ի, The Guardian- ի, BuzzFeed- ի, Times- ի, Bloomberg- ի և այլ հրապարակումների լրագրողներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House իրավապաշտպաններ, քննադատել են ալիևին Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պարկի բացման» համար:
 
Ալիևին համեմատել են Հիտլերի և Սադամի հետ՝ անվանելով նրան բռնապետ հիվանդ, տականք: Շատերը այսօր անդրադարձել են հայ ռազմագերիների և Արցախի ինքնորոշման խնդիրներին, և դա միայն սկիզբն է, մնում է մեր դիվանագետները կարողանան ճիշտ աշխատել, նաև օգտվել այդ լրատվականներից։
 
Այսպիսով, ալիևը մեզ՝ նեանդերտալցի կերպարանափոխելու փորձը հակառակ արդյունքն է ունեցել՝ քաղաքակիրթ աշպարհը Ալիևին և ադրբեջանցիներին ներկայացրել են՝ բարբարոսներ և վայրենիներ»։